Երկիրը պետք է բարգավաճի ընդհանուր, ժողովուրդը միասին վերցրած, բոլոր ոլորտներով: Այս մասին այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում`ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք քաղաքական պայքարի մեջ մտել ենք հանուն մեր ժողովրդի, մեր երկրի, մեր ծնողների, մեր երեխաների ապագայի, որ ամեն մարդ կարողանա բարեկեցիկ ու երջանիկ ապրի: Պրոբլեմներն ու խնդիրները շատ են, բայց ամենակարեւորը հարկավոր է նրանից սկսել, որ առաջնային են մարդուն պայման, աշխատանք, գումար` ընտանիք կերակրելու, պահելու: Ամենակարեւորը, որ կարողանան մարդկանց հնարավորություն տալ իրենց զբաղվածության խնդիրը իրենք ստեղծեն: Հարկավոր է փոփոխություն հարկային դաշտում: Այսօր բարեգործությամբ ու նպաստով երկիր չես կառուցի, հզորացնի»,- Գավառում իր ելույթի ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդը, տեղեկացնում է «Առավոտը»:
ԲՀԿ առաջնորդին ուղեկցող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն էլ բացման խոսքում ասել է. «Մենք պատրաստ ենք կառավարության գործունեության բովանդակությունը վերադարձնել հայրենիքին ու մեր մարդկանց: Մենք պատրաստ ենք փոփոխություններ իրականացնել մեր երկրում, որից կօգտվի հայ քաղաքացին, հայ մարդը: Այսօր ես Քյավառում ձեզ կոչ եմ անում մայիսի 6-ին միահամուռ գնալ ու ձայն տալ այն քաղաքական ուժին, որը որ կարող է անել այդ փոփոխությունները»:




























