Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.25 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 392 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 392 դրամ:
Ինչպես NEWS.am-ից հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.13-ով եւ կազմել 392.16 դրամ:
Առեւտրային բանկերը դոլարը գնում եւ վաճառում են 393-394 դրամով, գնում՝ 390-391.5 դրամով:




























