ՄԱԿ-ը հավանության է արժանացրել Ճապոնիայի մայրցամաքային տարածքը  310 հազ. խկմ-ով ավելացնելու հարցը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  Տոկիոն բացառիկ իրավունք է ստացել օգտագործելու 310 հազ. խկմ, որը գտնվում է երկրի ամենահարավային տարածքի` Օկոնոտորի արխիպելագի շուրջ գտնվող տնտեսական գոտում:

Այդ կղզիները գտնվում են Ճապոնիայի մայրաքաղաքից 1,7 հազ. կմ հեռավորության վրա` Թայվանի եւ Գուամոմի միջեւ:Նշենք, որ նման հայտարարություն ճապոնացիներն արել էին դեռ 3 տարի առաջ: Տոկիոն խնդրում էր իր օվկիանոսային շելֆն ավելացնել 740 հազ. խկմ-ով: