Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր բնակչուհի տարեկան միջինը 250 ֆունտ է ծախսում` նմանվելու համար արքայազն Ուիլյամի կնոջը` Քեյթ Միդլթոնին:

Ինչպես հաղորդում է «Վեստին», բրիտանացի լրագրողները հաշվել են, որ այդպիսով անցած տարի Քեյթ Միդլթոնը բրիտանական տնտեսությանն առնվազն մել միլիարդ ֆունտ ստեռլինգ է բերել:Հիմա բրիտանացիները ցանկանում են ոչ միայն տեսնել Քեյթի զգեստների լուսանկարները, այլեւ լսել նրա ելույթները:

Խնդիրն այն է, որ ամուսնության ողջ ընթացքում դքսուհին ընդամենը մեկ անգամ է հանրության առջեւ ելույթ ունեցել` բարեգործական միջոցառման ժամանակ: