Անհայտ անձինք պայթեցրել են Պրահայի «Կունրատիցե» առևտրի կենտրոնում գտնվող բանկոմատը, հայտնում է ČTK-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

«Վաղ առավոտյան ինչ-որ մեկը պայթեցրել է առևտրի կոնտրոնում գտնվող բանկոմատը։ Հանցագործները որոնման մեջ են։ Ներգրավվել են նաև ջերմատեսիլով ուղղաթիռ և որոնողափրկարարական շներ։ Դեպքի վայրում աշխատում են քրեագետներ ու պայթեցման մասնագետ։ Վնասի չափը դեռ չի հաշվարկվել։ Պարզում ենք, թե որքան գումար է հաջողվել գողանալ», - նշել են ոստիկանությունում։