Հայաստանի կառավարությունը 3,7 մլրդ դրամ կվերցնի պետական ներդրումային «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» հիմնադրամից և կփոխանցի դրանք բյուջե։ Համապատասխան որոշումը մայիսի 7-ին ընդունվել է ԱԺ-ի նիստում։
Հիմնադրամը նպատակ ունի բարձրացնել երկրի տնտեսական ակտիվությունը, ստեղծել աշխատատեղեր, խթանել արտահանումը և զարգացնել Հայաստանի մարզերը կորոնավիրուսի համավարակի պայմաններում։
Ինչպես նշվում է, պետությունը պետական բյուջեից գումարներ է ներդրել հիմնադրամում, իսկ հետո դրանք ներդրվել են տարբեր ընկերություններում։





























