Իրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կիրակի հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է « Mehr» գործակալությունը:

Թեհրանում հայաստանցի գործընկեր Էդուրադ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սալեհին հայտարարեոլ է, թե Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում է ցանկանում:«Մենք հետաքրքրություններ ունենք տարածաշրջանում  [Հարավային Կովկասի], ուստի մենք ձգտում ենք խաղաղություն ունենալ այնտեղ»,-նշել է նա: