Sunday Times-ի կողմից կազմված` Մեծ Բրիտանիայի ամնենահարուստ մարդկանց եռյակում հայտնվածներից երկուսը ռուսաստանցիներ են:

Ինչպես հաղորդում է «Վեստին»,  Ալիշեր Ուսմանովն ու Ռոման Աբրամովիչը զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը: Վարկանիշային աղյուսակի առաջատարը հնդկաստանցի մագնատ Լակշինի Միթալն է` 12,7 մլրդ ֆունտով:Նշենք, որ Բրիտանիայի հազար ամենահարուստ մարդկանց կարողության  հանրագումարը կազմում է 414 մլրդ ֆունտ: Սա վարկանիշերի կազմման պատմության մեջ առավելագույն ցուցանիշն է: Ռեկորդային է եղել եւ միլիարդատերերի թիվը` 77: