«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց մեկուսացված տեղամասը կվերակազմավորվի որպես անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց պահման վայր, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման աշխատանքներ։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 7-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար հատկացվել է 2 մլն 154 հազար դրամ (մոտ 5,8 հազար դոլար — խմբ․)։ Նշվում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է անչափահասներին և մինչև 21 տարեկան անձանց առանձին վայրում պահելու մտադրությամբ։
5800 դոլար է հատկացվել 21 տարեկանից փոքր անձանց համար նախատեսված կալանավայրի վերանորոգման համար

Հասանելի է
русский



























