Ապրիլի 29-ին Չեռնոգորիան Առեւտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է դարձել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել էր դեռեւս անցած տարի դեկտեմբերի 17-ին եւ ուժի մեջ է մտել այսօր` Չեռնոգորիան դարձնելով կազմակերպության 154-րդ անդամը:
Չեռնոգորիայում կարծում են, որ ԱՀԿ-ին անդամակցությունը երկրին թույլ կտա մուտք ունենալ ապրանքների եւ ծառայությունների ավելի կայուն շուկա, ապահովել արտաքին առեւտրի աճ եւ ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ:




























