Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքի համալսարանի տարածքում ապրիլի 29-ին երեք պայթյուն է որոտացել, առնվազն 15 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պայթուցիկ սարքը գտնվել է կաթոլիկ եկեղեցուց ոչ հեռու, որտեղ կիրակնօրյա աղոթք է կատարվել: Պայթյունից անմիջապես հետո եկեղեցու կողմից ինքնաձիգի կրակահերթեր են լսվել:
Դեպքի վայր հասած իրավապահները շրջափակել են համալսարանի տարածքը, սակայն ահաբեկիչներին հաջողվել է փախուստի դիմոլ, հաղորդում է Reuters-ը: Բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց:
Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, սակայն բոլոր մանրամասներ մատնացույց են անում արմատական «Բոկո Հարամ» խմբավորման, որը ահաբեկչության շարք է իրականացնում երկրում վերջին շրջանում:




























