Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են, որ Ուսամա բեն Լադենի երեք այրիներն ու երեխաները գտնվում են իրենց երկրում:

«Սաուդյան Արաբիան բեն Լադենի ընտանիքին ընդունել է մարդասիրական նկատառումներից ելնելով: Հատկապես որ տվյալներ չկան որեւէ ապօրինի եւ հանցավոր գործողության նրանց մասնակցության մասին», - ըստ «Պրավդայի», հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչներից մեկը, ով չի ցանկացել անունը բացահայտել:

Հիշեցնենք, որ բեն Լանդենի կանայք եւ ժառանգները Պակիստանից արտաքսվել էին  27-ին: