Մեքսիկայի կենտրոնական Սակատեկաս քաղաքի բանտից ապրիլի 28-ին փախուստ է տեղի ունեցել. փախուստի են դիմել 10 հանցագործներ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հանցագործներին հաջողվել է զինաթափել չորս պահնորդի եւ հեռանալ անհայտ ուղղությամբ: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նրանք դուրս են եկել բանտի կենտրոնական մուտքից, որտեղ նրանց սպասել են մեքենաներով:
Ներկայումս նրանց փնտրում են ողջ քաղաքում:




























