Հնդկական Ուտգար Փրադեշ նահանգում ապրիլի 29-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում առնվազն 20 մարդ է զոհվել, եւս 12 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Գորակհուպուր շրջանում երկու մարդատար ավտոբուսներ են բախվել. նրանցից մեկը գերազանցել է արագությունը եւ բախվել հանդիպակաց ուղությամբ շարժվող ավտոբուսին:

Նշվում է, որ տուժածների թվում վեց կին եւ երեք երեխա կա: