Շվեյցարական Ֆրիբուրգ քաղաքի մոտակայքում ապրիլի 28-ի երեկոյան աղետի է ենթարկվել զբոսաշրջային ոչ մեծ օդանավը, որում գտնվող բոլոր 6 ուղեւորներն էլ զոհվել են:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, Լոզանից թռչող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Ֆրիբուրգի օդանավակայանում, սակայն մինչ վայրէջքը, շեղվել է կուրսից եւ աղետի ենթարկվել:
Ըստ ականտեսների` օդանավը որոշ ժամանակ պտտվել է գյուղի վրա, որից հետո ընկել է ֆերմերական տնտեսություններից մեկի մոտակայքում: Հանգամանքները պարզվում են:




























