Սուդանի նախագահ Օմար Բաշիրն ապրիլի 29 –ին հայտարարել է Հարավային Սուդանի հետ սահմանամերձ մի շարք շրջաններում արտակարգ դրություն մտցնելու մասին:

Միաժամանակ, Reuters-ի տվյալներով, Հարավային Սուդանի իշխանությունները պատրաստ են վերջ դնել Սուդանի հետ թշնամությանը: Մասնավորապես Հարավային Սուդանի կառավարությունն ապրիլի 28 -ին որոշել է դուրս բերել ոստիկանական ստորաբաժանումները վիճահարույց Աբյեն շրջանից: