Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրում ապրիլի 29-ի գիշերը զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որի արդյունքում առնվազն 1 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նախօրեին ծեծկռտուքը տեղի է ունեցել նախագահական մրցապայքարից դուրս մնացած իսլամիստ թեկնածու Աբուի Իսմայիլի կողմնակիցների եւ անհայտ երիտասարդների միջեւ: Բախումները մի քանի ժամ են տեւել. գործի են դրվել քարեր, հրակայուն հեղուկով շշեր:
Ոստիկանությունն ու զինվորականները ծեծկռտուքին չեն միջամտել: Միաժամանակ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է 4 զոհի եւ 91 տուժածի մասին:



























