Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ապրիլի 29-ին անհայտ անձը նռնակ է նետել քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցու վրա, տուժել է 10 մարդ:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», հանցագործին հաջողվել է փախուստի դիմել:Իշխանությունները կասկածում են, որ հարձակումն իրականացվել է սոմալիական «Ալ Շաբաբ» խմբավորման կողմից, որոնք մի շարք ահաբեկչություններ են կազմակերպել Քենիայում:




























