Բրիտանական կառավարությունը ձեռնամուխ է եղել Լոնդոնի բնակելի շենքերի տանիքներին հակաօդային համակարգերի տեղադրմանը: Սա ներառված է Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման ծրագրի մեջ:
Մասնավորապես նման ճակատագիր է սպասվում մայրաքաղաքի արեւելքում գտնվող էլիտար բնակելի համալիրի աշտարակին, որը կապահովի Օլիմպիական Սթենֆորդ այգու անվտանգությունը:Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բացի այդ, «Օլիմպիադա -2012»-ի անցկացման ժամանակ ՀՕՊ համակարգերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող զինծառայողները կտեղավորվեն սովորական բնակարաններում:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները խաղերի ժամանակ ավելի քան 1,5 մլրդ դոլար կծախսեն միայն անվտանգության վրա:


























