Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում բոյկոտել Ուկրաինայում կայանալիք Եվրո-2012 ֆուտբոլի առաջնությունը` նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է  Spiegel-ը, Մերկելը խորհուրդ է տալիս իր նախարարներին չայցելել խաղերը դիտելու, բացառությամբ ներքին գործերի նախարարի, ով ներկա կգտնվի Խարկովում կայանալիք Գերմանիայի եւ Նիդեռլանդների խաղին: Ֆուտբոլային «Բավարիա» ակումբը նույնպես կոչ է արել գերմանական ֆուտբոլային ասոցիացիայի առաջնորդներին հստակ դիրքորոշում հայտնել` կապված ուկրաինական ընդդիմության առաջնորդի վիճակի հետ:Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին Տիմոշենկոն դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման` պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Վերջին շրջանում Տիմոշենկոն առողջական խնդիրներ ունի:

Ուկրաինացի ընդդիմադիրի ճակատագրով հետաքրքրված են նաեւ գերամանցի քաղաքական գործիչներն ու բժիշկները:Նշենք, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը 2012 թ. կանցկացվի Ուկրաինայում: