Ամեն տարի Հայաստան–Ադրբեջան, սահմանին մենք ունեցել ենք զոհեր և վիրավոր, որտե՞ղ եք տեսել խաղաղություն, որտեղ կան զոհեր և վիրավորներ, մենք երբեք չենք ունեցել խաղաղություն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 8–ին, Սյունիքի մարզում քարոզարշավի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ունեցել ենք պատերազմ, այլ բան եղել է պատերազմի տարբեր իրավիճակներ, տարբեր ակտիվություն։ Այն, ինչը պատերազմի եռագլուխ կուսակցություն ուզում է անվանել խաղաղություն, դա պատերազմի ակտիվ փուլի հետաձգում է եղել, բայց ինչի էր բերելու այդ հետաձգումը, մենք մեզ խաբել ենք, թե մենք կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես մեր հեռուստացույցներով մեզ ասել են։ Դա եղել է ամենամեծ սուտը և կեղծիքը։ Այդ մասին 1996 թվականին են իմացել, և միջազգային հանրությունը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու կարգավիճակն է համարել շատ կասկածելի։ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովը արձանագրել է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնակառավարման տրամաբանությունը, ինչպես այսօր համայնքները Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններ են»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ինքը ժամանակին հայտարարել է, որ «Արցախը Հայաստան է և վերջ,», Փաշինյանն ասաց. «Այո, ասել եմ, ես հավատարիմ եմ եղել այն գաղափարին, մենք գնացել ենք դրա հետևից։ Մեկ քայլ, երկու քայլ, երեք քայլ և մենք հասկացել ենք որ այստեղ մի բան այն չի, մենք մի բան սխալ գիտենք, մենք մի տեղ ինքներս մեզ խաբում ենք։

Այո պետք է արձանագրել, որ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»։

Փաշինյանը նկատեց, որ տասնյակ տարիներ ազատագրված տարածքները չորս-հինգ գեներալի վերահսկողության ներքո է եղել, որոնք պարզապես թալանել են. «Իրենք բանակ չեն ստեղծել, որովհետև իմացել են։ Եթե այդ հողերը իրենք պիտի պահեին, ինչու էին ցորեն ցանում, թող տներ կառուցեին, դղյակներ սարքեին։ Իմացել են, որ սրա ճակատագիրը, սրա սրա հետևանքը ծանր է լինելու, և մենք այո, առերեսվել ենք այդ հետևանքի հետ, և մենք ճանաչել ենք այդ հետևանքը, և մենք կանգնել ենք, ասել ենք՝ ժողովուրդ, մենք սխալ ճանապարհով ենք գնում, պետք է փոխենք մեր ճանապարհը, և այդ փոխած ճանապարհով մենք եկել,, հասել ենք խաղաղության այս կետին»,– հայտարարեց վարչապետը։