Մենք տեսնում ենք այն վնասի միայն այսբերգի գագաթը, որը ներկայիս իշխանությունները հասցրել են մեր երկրին. ամբողջական պատկերը մենք կտեսնենք միայն իշխանափոխությունից հետո։ Դրա մասին մայիսի 8-ին Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

«Վաղարշապատի ընտրությունների ժամանակ մեզ տվեցին 10 հազար ձայն, և դա ժողովրդի պահանջն էր՝ ազատվել ներկայիս իշխանություններից, երկրում հաստատել սիրո իրական մթնոլորտ, որտեղ քաղաքական հայացքների համար մարդկանց չեն ազատի աշխատանքից, որտեղ չեն ոտնահարի մեր արժեքները և չեն արժեզրկի մեր սրբությունները։

Վարչապետի մյուս թեկնածուների թվում չկան այնպիսի գործիչներ, որոնք երկրի խնդիրներին ավելի լավ տիրապետեն, քան Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստանի նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը ոչ մի խոստում չի տվել, որը չկատարի։ Նա միշտ արել է մի քանի անգամ ավելին, քան խոստացել էր։

Մենք գալիս ենք իշխանության, որպեսզի երկրում իսկական հայկական մթնոլորտ ստեղծենք, վերջ դնենք ազգային նվաստացմանը։ Քաղաքացիները մեզ համար լինելու են բարձրագույն արժեք»,- նշել է Խաչատրյանը։