Մոսկվայում մեկ օրում ինքնասպան է եղել երկու ուսանող: Նրանք երկուսն էլ նետվել են պատուհանից: Ինչպես հաղորդում է «Վեստի.ru»-ն, Բորիս Գալուշկինի փողոցում գտնվող Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական ինստիտուտի հանրակացարանի մոտ հայտնաբերվել է 5-րդ կուրսի 29-ամյա ուսանողի դին: Նախնական տվյալներով, նա ինքնասպան է եղել` նետվելով 16-րդ հարկից: Ինքնասպանի մոտից հայտնաբերվել են հոգեմետ դեղամիջոցներ:
Լենինսկիե գորի փողոցի վրա էլ գտել են Մոսկվայի պետհամալսարանի 4-րդ կուրսի ուսանողի դին: Լիպեցկից ժամանած ուսանողը եւս նետվել էր պատուհանից:




























