Ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը Թուրքիայի Ալանյա շրջանում վթարի է ենթարկվել: Ավտոբուսում 27 զբոսաշրջիկներ են եղել: Ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:

Ինչպես Անալյայում ՌԴ գլխավոր հյուպատոսությանը հղում անելով հայտնում է «Ռոստուրիզմը», վթարի են ենթարկվել ապրիլի 29-ին Օրենբուրգից ժամանած զբոսաշրջիկները:

«Թեթեւ վնասվածքներով զբոսաշրջիկները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել», - ասված է «Ռոստուրիզմի» հայտարարության մեջ, հաղորդում է Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Գերատեսչությունը նշում է, որ այժմ բոլոր ռուսները գտնվում են հյուրանոցում, նրանց վիճակը բավարար է:

Համաձայն վիճակագրության` հենց Թուրքիայում են ամենաշատը զոհվում ռուս զբոսաշրջիկները: 2011թ. զբոսաշրջային տարեշրջանի արդյունքներով` այնտեղ  58 ռուս է զոհվել: ՌԴ 12 քաղաքացիներ զոհվել են ավտովթարներից, եւս 180-ը վնասվածքներ են ստացել: