Ճապոնիան մայիսի վերջին կարող է կառավարական պաշտոնյաներ գործուղել Ռուսաստան՝ Մոսկվայի հետ կապը պահպանելու և այնտեղ դեռևս գործող իր ընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին գրում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով երկրի առևտրի նախարարության հայտարարությանը։
Գործակալության տեղեկություններով՝ ճապոնացի պաշտոնյաներն այս պահին կազմակերպում են այցը։
Հաղորդվում է նաև, որ կախված իրավիճակից՝ պատվիրակությանը կարող են միանալ նաև համապատասխան ընկերությունների ներկայացուցիչներ։




























