Թուրքիայում հայտնի REDHACK անվանումը կրող հաքերների խումբն ապրիլի 29-ի կեսօրին կրկին հարձակման է ենթարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կայքը՝ պատճենելով բազմաթիվ փաստաթղթեր։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ REDHACK-ը մտել է ՆԳ նախարարության կայքի այն բաժինը, որտեղ կարողանում են մտնել միայն հատուկ պաշտոնյաներ։ Հաքերների խումբը հարձակումից հետո հայտարարել է, որ կայքի գաղտնաբառը շատ պարզ է՝ 123456։

Նշվում է, որ REDHACK-ը ապրիլի 27-ին Anonymous-ի հետ մասնակցել է Թուրքիայի 3 նախարարությունների եւ ավելի քան 20 պետական կազմակերպությունների կայքերի դեմ կիբերհարձակմանը։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ REDHACK-ը կրկին կոտրել էր Թուրքիայի ՆԳՆ կայքը՝ թողնելով հեգնական գրություն ուղղված նախարար Իդրիս Նաիմ Շահինին։