Երեք երեխաներ Ռուսաստանում այրվել են` տանը մնալով առանց ծնողների: Պատահարի մանրամասները պատմել է երեխաներից ավագը` 9-ամյա տղան, որի խնամքին էին թողել երեք երեխաներին` 2 տարեկան աղջկան եւ 3 ու 6 տարեկան տղաներին: 

Ինչպես հաղորդվում է ՌԴ-ի Տվերի շրջանի ՔՀ-ի Հետաքննական վարչության կայքում, հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 30-ի գիշերը Վիշնյայա Վոլոչկայի սեփական տներից մեկում:  Ամեն ինչից դատելով` բռնկման պատճառ է դարձել չարաճճիությունը. երեխաներից մեկը խաղացել է լուցկիներով:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հրդեհի պահին երեխաները մենակ են եղել: Ընտանեկան երկու զույգեր իրենց երեխաներին միասին էին թողել` 9-ամյա տղային հանձնարարելով հետեւել նրանց: Ծնողները գնացել էին հանգստանալու:  Օրվա ընթացքում տան  վերնամասում գտնվող 6-ամյա տղան բազմիցս  վառել է թուղթ եւ իրեր, որոնք հանգցրել է երեխաներից մեծը:

Գիշերը մեծ երեխան կրկին կրակ է տեսել: Նա սկսել է արթնացնել տղաներին եւ աղջկան: Սակայն վերջիններս չեն հավատացել նրան եւ հրաժարվել են փրկվել:

Այդ ժամանակ 9-ամյա տղան դուրս է եկել տնից պատուհանով եւ օգնություն խնդրել հարեւաններից: Նրանք վազել են օգնության, հրդեհը մարվել է, սակայն երեք երեխաներին փրկել չի հաջողվել` նրանք մահացել են կրակի եւ ծխի մեջ: