Մեծ հավատով ու հույսով ենք տրամադրված, որ հունիսի 7-ին ինչ-որ բան կփոխվի։ Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Դիլիջանի բնակչուհիներից մեկը։
Մեկ այլ բնակչուհի նրան դիմել է ռուսերենով. «Շատ հաճելի է Ձեզ տեսնել, ավելին ենք ակնկալում: Հաջողություն Ձեզ»:
Քաղաքական գործչի հետ հանդիպման եկած դիլիջանցիները հղել են իրենց հետաքրքրող հարցերը և լուսանկարվել նրա հետ։
Այսօր ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչները եղել էին Ճամբարակում և Դպրաբակում։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է Իջևանում։











