NEWS.am-ը հատված է ներկայացնում Սեուլի Հանյան համլասարանի պրոֆեսոր Յոնկյու Կիմի եւ ԱՄՆ ռազմական քոլեջի ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր Սթիվեն Բլանկի` «The Cutting Edge»-ում հրապարակված հոդվածից.

Ռուս-թուրքական հարաբերությունները ներառում են բազմատարածաշրջանային օրակարգ` Բալկաններից մինչեւ Կենտրոնական Ասիա, որն ընդգրկում է Կովկասն ու Մերձավոր Արեւեքը եւ էներգետիկ ոլորտում նրնց երկկողմ հարաբերութունները: Շատ է գրվել ռուս-թուրքական ռազմավարական մերձեցման եւ դրան նպաստող գործոնների մասին, սակայն այդ հարաբերությունների համար 2011 թ-ը դժվար էր, իսկ 2012-ը` ոչ ավելի լավ:

Մի շարք հարցերին վերաբերող զարգացումները թույլ են տալիս շատ պատճառներ նկատել` ենթադրելու համար արագ, բայց ոչ համաչափ էրոզիա այդ հարաբերություններում:

Ռուս-թուրքական տարաձայնությունն արտացոլում է Ռուսաստանի եւ Թուրքիայի` նորից ձեռք բերված համառությունը տարածաշրջանային մրցակցության այն ոլորտներում, որոնցում մինչ օրս նրանց միջեւ անորոշություն էր տիրում: Թուրքիայի համառությունը  հատկապես  դրսեւորվում է Սիրիայի, Կիպրոսի եւ Իսրայելի հարցերում:  Հավանաբար, դա պայմանավորված է այն ընկալմամբ, որ նրա` «զրո խնդիր հարեւանների հետ» նախկին քաղաքականությունը դժվարությունների բախվեց` որ կողմից էլ նայես: Սա ներառում է նաեւ Ռուսաստանը: Հարեւանները պնդում են իրենց շահերն ու արտոնությունները Սիրիայում ժողովրդավարության կամ դրա բացակայության, Կիպրոսում էնեգետիկ խնդիրների, ԱՊՀ փակ բլոկի վերաբերյալ:

Թուրքական առաջնորդները պնդում են, թե Թուրքիան ներկայումս խոշոր եւ անկախ խաղացող է, ուստի պետք է պնդի իր շահերը նորովի, ինչն ապշեցուցիչ կերպով հիշեցնում է Մոսկվայի նմանատիպ համառությունը:

Հաշվի առնելով Ռուսաստանի հավակնությունները նույն դերին եւ նույն խնդիրների հարցում` մի քանի ուղղություններով Թուրքիայի հետ հակամարտությունը, հավանաբար, անխուսափելի է:

Մոսկվան ՆԱՏՕ-ի անդամներին սպառնացել էր հակահրթիռային պաշտպանության հարցում: Նա նաեւ մշտապես հայտնում է իր վճռականությունը` ԱՊՀ-ն փակ ռուսական բլոկի վերածելու վերաբերյալ. միտում, որը կարող է թուրքական եւ եվրոպական էներգամատակարարումը դնել Մոսկվայից կախվածության ռիսկի տակ եւ կխանգարի Թուրքիայի հավակնություններին Կովկասում, եթե ոչ Կենտրոնական Ասիայում:

Կովկաս

Իրականում Կովկասը այս ոչ այնքան գաղտնի հակասությունների օրինակ կարող է ծառայել: Ադրբեջանա-թուրքական մերձեցումը, որի մի մասը էներգետիկ գործարքն է, խոչընդոտում է  Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը,  որը նախկինի պես ստանում է ռուսական կողմի ռազմական օգնությունը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման համար:

Քանի դեռ Թուրքիան չի դադարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել ղարաբաղյան խնդրի լուծման հետ, առաջընթացն անհնար կլինի:  Հաշվի առնելով Կովկասի նկատմամբ Ռուսաստանի կայսերական ծրագրերը, ԱՄՆ դիրքորոշումը, թե այդ երկու հարցերը չպետք է կապել, դոնկիխոտական եւ անիրական են թվում. նույնիսկ այն դեպքում, երբ Վաշինգտոնը իրավացիորեն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել եւ որ դա հրատապ խնդիր է: Իհարկե, ԱՄՆ դիրքորոշումը չի կարող բանակցային կարգավորման բերել` հաշվի առնելով տեղական իրողությունները:

Այն պահից, երբ  WikiLeaks-ի բացահայտումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը լիարժեք համագործակցություն է ցանկանում ՆԱՏՕ-ի հետ եւ ասում է, որ անգամ կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը,  եթե չլիներ Ռուսաստանի եւ Իրանի ենթադրվող դիմակայությունը, նրա հրաժարումը Ռուսատանի այդ թափանցիկ նեոիմպերիալիստական հնարքից, զարմանք չի հարուցում:

Մոսկվան, հավանաբար, նույնպես կարծում է, որ Վաշինգոտնը փորձում է վերածնել Բուշի վարչակազմի «Մեծ Կովկասի» նախագիծը, որի նպատակը Անդրկովկասի դուրս բերումն էր Ռուսաստանի ուղեծրից  եւ ղարաբաղյան գործընթացում Ռուսաստանին ինչ-որ կերպ փոխարինելը: Թուրքիայի վերախմբավորումն Ադրբեջանի հետ նրան ակնհայտորեն դնում է Ռուսաստանի եւ Հայաստանի հակադիր կողմում, եւ եթե ԵՄ-ն քայլեր ձեռնարկի` գործընթացին միանալու եւ այնտեղ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար, չի բացառվում, որ Թուրքիան կլինի Բաքվի կողմում` ընդդեմ Երեւանի եւ Մոսկվայի:

Բացի այս գործընթացներից, Կովկասում ավելանում է լարվածությունը` հիմնականում Ռուսաստանի այն մտավախությունների պատճառով, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարվածը Իրանին կարող է «արտահոսել» դեպի այս տարածաշրջան, եթե ոչ Կնետրոնական Ասիա: Ինչի մասին էլ չվկայեն այդ ռազմական քայլերը, դրանք, իհարկե, Թուրքիայի հետ բարեկամության խորացման չեն հանգեցնի: