Եթե Սիրիայում վերսկսվեն ակտիվ ռազմական գործողությունները` երրորդ կողմի մասնակցությամբ, Չինաստանը կաջակցի Բաշար Ասադին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը, նշելով, որ չինական կողմը վերջին ժամանակներս մի քանի անգամ հասկացնել է տվել, որ Սիրիայում տեղի ունեցողը իրեն բոլորովին դուր չի գալիս:
«Չինաստանում հստակ գիտակցում են, որ այսօր Մերձավոր Արեւելքում որոշվում է ոչ թե Մերձանոր Արեւելքի, այլ ողջ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճակատագիրը»,-ասել է փորձագետը:
Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը եւս առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի թույլ չտա Սիրիայում սցենարի բացասական զարգացում: «Դա շուկա է, ԱՄՀ-ի բազան է: Դա հերթական հեղափոխությունն է, որը Մոսկվայինբոլորովին պետք չէ:
Այսօր նույնիսկ Սիրիայի ընդդիմությունն սկսում է հասկանալ, որ եթե երկիրը ռազմական ինտերվենցիայի ենթարկվի, ապա տեղի կունենա նույնը, ինչ Լիբիայում: Իսկ Լիբիայում, ինչպես հայտնի է, ոչ մի լավ բան տեղի չունեցավ»,- նշել է փորձագետը:




























