«Ռուսաստանի ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովին տեղափոխվել են մոսկովյան հիվանդանոցներից մեկը:
Երգչին հիվանդանոց են տարել անմիջապես «Ամուսնական գործակալություն» շոուի նկարահանումներից, որտեղ Կոլյան անցկացնում էր վերջին օրերն ու գիշերները: Լուր կա նաեւ, որ նրան շտապ տեղեկատվություն է անհրաժեշտ եղել, սակայն լրագրողներին այլ մանրամասներ չի հաջողվել իմանալ:
Նախագծի աշխատակիցները հաստատել են, որ Բասկովի հետեւից «Շտապօգնություն» է եկել եւ որ, հնարավոր է, երգիչը վատ է զգացել գերհոգնածությունից: Ըստ այլ վարկածի` Բասկովը վատացել է խիստ սննդակարգի պատճառով, որին վերջին ժամանակներս հետեւում էր: Հայտնի է, որ դիետայի եւ մարզասրահում ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ Կոլյան գրեթե 10 կգ քաշ է գցել, հայտնում է «dni.ru»-ն:
Նիկոլայ Բասկովն Ալլա Պուգաչեւայի եւ Մաքսիմ Գալկինի հարսանիքին թամադայի պաշտոնում որոշել էր իր անունով ամուսնական գործակալություն բացել: «Ես հասկացա, որ ես այդ գործում տաղանդ ունեմ, եւ որոշել եմ խնամախոսությամբ զբաղվել մասնագիտորեն», – իր որոշումը հիմնավորել էր երգիչը:



























