Այս րոպեներին Շենգավիթ վարչական շրջանում ընթանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցների բազմամարդ երթը։ Ակցիայի մասնակիցները քայլում են շրջանի կենտրոնական փողոցներով՝ բարձրաձայնելով իշխանափոխության անհրաժեշտության մասին։
Քարոզարշավի շրջանակում իրականացվող երթի ընթացքում առանձնակի ակտիվություն է ցուցաբերում քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը։ Քաղաքացիների հետ շարժվելով նույն շարքերում՝ նա կոչ է անում շենգավիթցիներին քվեարկության օրը դրսևորել քաղաքացիական դիրքորոշում։ «Հունիսի 7-ին ընտրե՛ք թիվ 7 քվեաթերթիկը»,- վանկարկում է Թևանյանը՝ հիշեցնելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է հենց այդ համարի ներքո։











