Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Բեյրութ - Սայդա մայրուղու վրա գտնվող երեք ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ։ Այս տվյալները բերված են հանրապետության առողջապահության նախարարության ամփոփագրում։ Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի մասին։

«Հարվածներ են հասցվել Լիբանանի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող Բարջա, Ջիյա և Սաադիյա քաղաքներում գտնվող երեք մեքենաների ուղղությամբ, - նշված է տեքստում։ - Զոհված 8 քաղաքացիների թվում կա երկու երեխա»։

Հարավային Լիբանանում օրվա առաջին կեսին անօդաչու թռչող սարքերը հրթիռակոծել են Մաալիա, Ռաս էն-Նակուրա և Շուեյթիա բնակավայրերում գտնվող ավտոմեքենաները: Տեղական իշխանությունները հայտնել են զոհերի և վիրավորների մասին, որոնց հստակ թիվն այս պահին ճշտվում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ իսրայելական անօդաչուների թիրախում են հայտնվել «Հեզբոլլահ» շիական խմբավորման զինյալները, որոնք ուղևորվում էին հարավային թեժ մարտերի գոտի։ Գործողության արդյունքում խմբավորման անդամները չեզոքացվել են։