Կոլումբիայում ապրիլի 30-ի երեկոյան վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ, զոհվել է 13 մարդ:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Bell տարբերանշանով ուղղաթիռը Բարանկայա բնակավայրից ուղեւորվելիս է եղել Քաուքասիո: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` ընկնելու պահին ուղղաթիռում եղել են երկրի ռազմաօդային ուժերի զինծառայողներ, ինչպես նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Այն մասին, թե ինչ հանձնարարություն էին կատարում զինվորականները, ինչպես նաեւ ընկնելու պատճառների մասին ոչինչ չի հաղորդվել:


























