Մոսկովյան Վնուկովոյում անհայտ անձը ճառագայթով կուրացրել է թռիչք կատարող ինքնաթիռի անձնակազմին: Տրանսպորտային ոստիկանությունը տվյալ փաստով ստուգում է անցկացնում:

Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ «Վնուկովո-Նալչիկ» ուղղությամբ մեկնող օդանավը բարձություն էր հավաքում: Անհայտ անձը ճառագայթով կուրացրել է օդաչուի խցիկը` մայրաքաղաքային Նովոպերեդելկինո թաղամասի մերձակայքում: Անձնակազմը զեկուցել է հեռախոսավարին դեպքի մասին եւ շարունակել է թռիչքը, հաղորդում է «vesti.ru»-ն:

Մոսկովյան օդանավակայաններում անձնակազմերի` լազերային ճառագայթով կուրացման դեպքեր նախկինում էլ են տեղի ունեցել, ոստիկանությնը ձերբակալել է  նման դեպքերի կասկածյալներին: Այսպես, Մոսկվայում Վորոբյովի լեռներում ձերբակալվել էր մի տղամարդ, որի մեքենայում ոստիկանությունը հզոր լազերային սարքավորում էր գտել: Ձերբակալվածը կասկածվել էր Վնուկովոյի օդանավակայանից մեկնած ինքնաթիռի անձնակազմի կուրացման մեջ, սակայն նրա մեղքը չի հաջողվել ապացուցել: