Նյու Յորքում Wells Fargo & Co բանկի 6 բաժիններում սպիտակ կասկածելի փոշով նամակներ ստացվելու պատճառով բանկի աշխատանքն ամբողջովին կաթվածահար է եղել: Բոլոր 6 բաժինները փակվել են եւ աշխատանքը չեն սկսի մինչեւ հետաքննական գործողությունների ավարտը:
Ֆինանսական կազմակերպությունը մտնում է ԱՄՆ-ի խոշորագույն քառյակի մեջ, գրում է «Ռիդուսը»:
Ոստիկաններին հաջողվել է արագ ճանաչել ծրարներից մեկի պարունակությունը` կասկածելի փոշին միանգամայն անվտանգ եգիպտացորենի ալյուր է եղել:
Նախորդ շաբաթ Wells Fargo & Co բանկը Սան Ֆրանցիսկոյում բաժնետերերի ամենամյա ժողով էր անցկացրել, որն ուղեկցվել էր պարտատերերին պարտատոմսերի գնման, թոփ-մենեջմենթի բարձր պարգեւների եւ կորպորատիվ տարիֆների արգելքի դեմ բողոքի զանգվածային ցույցով:


























