Ինդոնեզիայում ավտոբուսն այրվելու հետեւանքով 13 մարդ զոհվել է, 6-ը վնասվածքնր են ստացել: Դեպքը տեղի է ունեցել Արեւմտյան Սումատրա նահանգում;
Ինչպես Detik.com պորտալին հղում անելով տեղեկացնում է polite.ru-ն, բռնկման պատճառ է դարձել կարճ միացումը: Կրակն արագ տարածվել է սրահում, որտեղ 35 ուղեւոր է եղել, որոնք ուղեւորվում էին Ռիաու նահանգ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, իսկ Yanti տրանսպորտային ընկերության ավտոբուսի վարորդին ձերբակալել են:


























