Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Լոկոն հրաբուխը մայիսի 1-ին հրաբխային մոխրի ամպ է արտանետել` 2,5 կմ բարձրությամբ:
Ինդոնեզիայի հրաբխագիտության եւ երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնը մարդկանց գտնվելու համար արգելված վայր է հայտարարել 1,579 կմ բարձրությամբ «հրե լեռան» լավայից 2,5կմ շառավղով տարածվող հատվածը: Բնակչությանը տարհանելու մասին հրահանգ առայժմ չի ստացվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:


























