Հնդկական օվկիանոսում, Ինդոնեզիայի Սումատրա կղզու մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 03:40-ին, 9,9 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Բանդա-Աչեհ քաղաքից 300 կմ հեռավորության վրա, հաղորդում է РБК-ն:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ափամերձ շրջաններում ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: