Այսօր` մայիսի 1-ին, Երեւանի ժամանակով 09.38-ին, Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կմ դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում  է  5 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.010 եւ արեւելյան երկայնության 44.470

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է Արտաշատ, Մասիս քաղաքներում եւ Դվին, Ոստան գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ: