«Գրավիր Ուոլ-Սթրիթ» շարժումը նախատեսում է համընդհանուր մայիսմեկյան գործադուլ անցկացնել: Ցուցարարները կոչ են անում մարդկանց չգնալ աշխատանքի, դասի, բանկեր եւ խանութներ: Ակցիայի կազմակերպիչներն առաջարկում են գերհարուստ մեկ տոկոսին զգացնել տալ, թե ինչպիսին կլինի նրանց կյանքն առանց մնացած 99 տոկոսի, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
Սպասվում է, որ սոցիալական անարդարության դեմ ուղղված ցույցերն ու հանրահավաքները տեղի կունենան Թորոնթոյում, Բարսելոնայում, Լոնդոնում, Սիդնեյում, ինչպես նաեւ ԱՄՆ ավելի քան 100 քաղաքներում:
Նյու Յորքում «օկուպանտները» նախատեսում են միավորվել արհմիությունների հետ եւ երթով անցնել Յունիոն Սքուերից մինչեւ Ուոլ Սթրիթ:




























