Մինսկում հատուկ նշանակության ուժերը բռնել են Լուկաշենկոյի մասին ֆիլմի հանդիսատեսներին: «Վերջին բռնապետ» ֆիլմն սկսելուց տառացիորեն հինգ րոպե անց դահլիճ, որտեղ հավաքվել էին ընդդիմադիրները` ընդամենը 20 մարդ, ներխուժել են հատուկ ծառայության աշխատակիցները:
Բոլոր հանդիսատեսներին կանգնեցրել են դեմքով դեպի պատը: Այնուհետեւ նրանց տարել են ոստիկանության բաժանմունք, որտեղ հարցաքննել են, վերցրել մատնահետքերը եւ լուսանկարել, գրում է «Էխո Մոսկվին»:
Ձերբակալված կազմակերպիչները նաեւ հաղորդել են, որ սպեցնազը կոտրել է իրենց պատկանող համակարգիչը եւ խլել տեսախցիկի հիշողության քարտը:
«Եվրոպայի վերջին բռնապետը» ֆիլմի ռեժիսորն է Մեթյու Չարլզը եւ օպերատոր Խուան Լուիս Պասարելլին: Դրանում պատմվում է սպանությունների, առեւանգումների եւ խոշտանգումների մասին, որոնք տեղի են ունեցել Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարման տարիներին: 2012թ. Լոնդոնում Անկախ ֆիլմերի փառատոնին այն ճանաչվել էր լավագույնը:




























