Սանկտ -Պետերբուրգում մայիսմեկյան բողոքի ակցիայի մասնակիցներին կազմակերպիչները երգի տեքստով թղթեր են բաժանել, որի առաջին քառատողը այսպես էր հնչում. «Քվեաթերթիկները թռչում են կողքով, սա հրաշքների ժամանակ է: Ցտեսություն մեր փափուկ Դիմա, վերադարձիր քո անտառ». Ընդդիմդիրները սկսել են կատարել երգը եւ օդ բաց թողնել «Արջին»:
«Արջը» «փափուկ, քնքուշ Դիման» էր` Դմիտրի Մեդվեդեւին պատկերող նկար, որը շատ կողմերով հիշեցնում էր Վիննի Թուխին:
Ընդդիմադիրները Միշկային խնդրել են չվերադառնալ: Այն Փուչիկների օգնությամբ օդ է բարձրացել:
Ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցիչները Սանկտ-Պետերբուրգում հանրահավաք են անցկացրել` ուշադրություն չդարձնելով ձերբակալություններին, հաղորդում է «Ռոսբալտի» թղթակիցը: Ակցիան նվիրված էր Դմիտրի Մեդվեդեւի կողմից ՌԴ նախագահի լիազորությունները վայր դնելուն:




























