Երիտասարդ ամերիկուհուն մեղադրանք է ներկայացվել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, քանի որ վերջինս մոր հետ հարբած վեճի ընթացքում կծել է շանը: Դեպքը տեղի է ունեցել Իլինոյս նահանգում:

The Telegraph-ը հաղորդում է, որ հարեւանները բղավոցներ լսելով ոստիկանություն են կանչել: Ոստիկանության տվյալներով`19-ամյա Էնալայզ Հարները վեճի ընթացքում ճանկռել է մոր դեմքը, ինչպես նաեւ կծել շանը: Անգլիական բուլդոգի մեջքին կծածի երեք հետք է եղել: Ճիշտ է, շունը եւս  «ինքնապաշտպանական նկատառումներով» կծել է տիրուհուն:

Այս պահին Հարները 3 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, դատը կկայանա մայիսի 23-ին: