Ադրբեջանական բանակի զինծառայողը մահացել է հիվանդությունից: Մահը գրանցվել է Բաքվում` պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմական հոսպիտալում, հաղորդում է APA-ն:
Ժամկետային զինծառայող Նամիգ Աղասեֆօղլի Աբդուլլաեւը տեղափոխվել էր հիվանդանոց ծանր վիճակում: Չնայած բժիշկների ջանքերին` նրան չի հաջողվել փրկել:
Աբդուլլաեւը զորակոչվել էր Բաքվի Սուրախանի շրջանի զինվորական կոմիսարիատի կողմից 2011թ.:



























