Մոսկվայի բնակչուհին մեկուկես ամիս մեռած մոր դիակը պոլիէթիլենի մեջ փաթաթած վիճակում պահել է պատշգամբում: Կինը թաքցրել է մոր մահվան փաստը` վախենալով բնակարանային խաբեբաներից:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», ապրիլի 30-ին ոստիկանության հերթապահ բաժանմունք է զանգահարել մի կին եւ հաղորդել, որ իր բնակարանում արդեն մեկուկես ամիս է իր մոր դիակն է պահված:
Ոստիկանություն ժամանած կինը հաղորդել է, որ, վախենալով բնակարանային խաբեբաների գործողություններից, պատկան մարմիններին չի հաղորդել իր 75-ամյա մոր մահվան մասին, իսկ ինքը նրա մարմինը փաթաթել է պոլիէթիլենով եւ պահել պատշգամբում տեղակայված փայտե արկղում:
Թոշակառուի դիակն ուղարկվել է Ցարիցինի դիահերձարան, որտեղ փորձագետները կպարզեն մահվան պատճառները:



























