Պակիստանի հարավ-արեւմուտքի Քվեթ նահանգում մայիսի 1-ին պայթյուն է որոտացել, որի արդյունքում նվազագույնը 5 մարդ զոհվել է, եւս 10-ը ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ինչպես DawnNews հեռուստաալիքին հղում անելով տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հեռակառավարմամբ պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրվել ճանապարհին, երբ կողքով անցնելիս է եղել սահմանային պաշտպանության զինվորներով ավտոմեքենան:
Զոհվածների թվում նվազագույնը մեկ զինծառայող կա:
Նշենք, Քվեթը Բելուջիստան նահանգի վարչական կենտրոնն է, որը գրեթե չի ենթարկվում Իսլամաբադին եւ որտեղ շատ ուժեղ են թալիբների եւ «Ալ-Կաիդայի» դիրքերը:




























