Ուես Սթրիթինգը, որն այս շաբաթ հրաժարական էր տվել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի պաշտոնից, շաբաթ օրը հայտարարել է, որ կառաջադրվի Քիր Սթարմերին Լեյբորիստական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններում փոխարինելու համար՝ այն բանից հետո, երբ կուսակցությունը տեղական ընտրություններում ունեցել էր աղետալի արդյունքներ, հաղորդել է AFP-ն։
«Մեզ անհրաժեշտ է արժանի պայքար մղել լավագույն թեկնածուների հետ տեղերում, և ես կառաջադրվեմ»,- Լոնդոնում վերլուծական կենտրոնի միջոցառման ժամանակ հայտարարել է Սթրիթինգը՝ Մեծ Մանչեսթրի քաղաքապետ Էնդի Բերնեմի պատգամավոր դառնալու մտադրության մասին հայտարարությունից երկու օր անց։
Հաջողության դեպքում դա Բերնեմին հնարավորություն կտա առաջադրվել Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնում, ինչը հիմա գրեթե անխուսափելի է թվում, թեև պատգամավորները դեռևս պաշտոնապես չեն նախաձեռնել այդ գործընթացը։





























