NVIDIA ընկերությունը Շանհայի խաղային փառատոնում հանրությանը ցուցադրել է իր վերջին նվաճումը` GeForce GTX 690 տեսաքարտը:
Ինչպես տեղեկացնում է CyberStyle.ru-ն, նորույթը հագեցած է միանգամից երկու 28 նմ-անոց Kepler պրոցեսորներով: Դրանց հիմքային տակտային հաճախականությունը 915 մՀց է, որը կարելի է հզորացնել 1019 մՀց-ի: Քարտի վրա տեղակայված են երկու GDDR5 մոդուլներ, յուրաքանչյուրը` 2 Գբ:
Արտադրողը GeForce GTX 690-ը հայտարարել է «աշխարհի ամենաարագ գրաֆիկական քարտը», որը կրկնակի արագ է նախորդ GTX 680-ից: Ինչպես պնդում են NVIDIA-ում, Crysis 2 Ultra խաղալիս քարտն ընդունակ է վայրկյանում ապահովել 57,8 կադր, Dirt 3-ի դեպքում` 111,2 կ/վրկ: GTX 680-ը նույն խաղերում ապահովում էր, համապատասխանաբար, 32,3 եւ 62,3 կ/վրկ:
GeForce GTX 690-ի գինը նույնքան ցնցող է, որքան նրա տեխնիկական բնութագիրը` 999 դոլար:




























