Վերլուծական եւ քննադատական մտածողությունը բացասաբար է ազդում կրոնական հավատքի վրա: Նման եզրակացության են հանգել Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները:
Ինչպես հայտնում է MEDdaily.ru-ն, հետազոտողները փորձել են գտնել կրոնասիրության հոգեբանական հիմնավորում եւ եկել են եզրահանգման, որ ինտուիտիվ ընկալման վրա հենվող մարդիկ հաճախ են կրոնասեր լինում, նրանք կարող են տարանջատել մարմինն ու գիտակցությունը, պատկերացնել կյանքը մահից հետո:
Փորձի ժամանակ կամավորներից պահանջել են գնահատել, թե որքանով է հավատն Աստծո կամ հրեշտակների նկատմամբ նշանակալի իրենց համար: Ապա նրանց առաջարկել են վերլուծական մտածողության հետ կապված խնդիրներ լուծել: Արդյունքում, հավատի ցուցանիշն ընկել է:




























